Ներքին 5 տարի առաջ - 21:24 28-06-2021

Այսօր վկայի կարգավիճակով ՀՔԾ է կանչվել է հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրը

Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, վկայի դատաիրավական կարգավիճակով այսօր կանչվել է Հատուկ քննչական ծառայություն՝ պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին վերաբերվող քրեական գործով հարցաքննության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանիկ Աճեմյանի փաստաբանը՝ Արթուր Նահապետյանը ու նշեց, որ Մանիկ Աճեմյանն «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակից է։

Փաստաբանի խոսքերով՝ որդու կորուստը նրա վրա անասելի հետք է թողել և տիկին Աճեմյանը գտնվում է հուզական գերլարված վիճակում․ «Նա հարգում է օրենքի պահանջը և անպայման կատարելու է իր վրա դրված օրենքի պարտականությունը, մասնավորապես՝ վկայի կարգավիճակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։ Պարզապես, հաշվի առնելով, որ հարգելի պատճառներով ինքը չի կարող ներկա լինել հարցաքննությանը, անհրաժեշտ համարեցինք անձամբ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին առավել հանգամանալից տեղեկատվություն տրամադրելու համար»։

Փաստաբանը նաև հավելեց, որ վարույթն իրականացնող մարմնի արձագանքը պարզ կլինի հետագայում։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ

Ձեզ գուցե հետաքրքրի