Ուղիղ եթեր
Ներքին Միտք 3 տարի առաջ - 10:09 18-04-2023

Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչկան կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել․ Ռուբեն Մելիքյան

Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչկան կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել և ըստ այդմ կազմել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նաև նշել է. «Ի տարբերություն նախորդ օրենսգրով նախատեսված՝ քրգործի հարուցումը մերժելու ՈՐՈՇՄԱՆ՝ քրվարույթ չնախաձեռնելու ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ կարող է կազմվել սոսկ այն բացառիկ դեպքերում, երբ հանցակազմի բացակայությունը կասկածից վեր է։ Օրինակ՝ մեկը դիմի ոստիկանություն ու պնդի, որ ծանոթի նավսի պատճառով ընկել ու ոտքը ջարդել է, կամ, չգիտեմ, հարևանը պարտքը չի վերադարձրել, և այլն։ Եթե ՆՇՈՒՅԼ իսկ հիմք կա, որ կատարվել է հանցանք, պետք է վարույթը նախաձեռնել։

Վերը նշված քպ-ականներից առաջինի արարքը այնքան է քննարկվել, որ բոլորս թերևս կարող ենք մեզ ականատես զգալ։ Դե իսկ երկրորդի խոսքը հեռարձակվում էր «ուղիղ եթերով», ուստի բոլորիս աչքի առաջ էր (ականջ-լեզու կտրել սպառնացող կտրիճն է):

Արդյո՞ք նշույլ իսկ կասկած չկար, որ Ալենի ու Կտրիճի արարքներում առկա էր խուլիգանության հանցակազմ։ Չէ՞ որ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացնելիս ԱԺ ամբիոնից շատ հստակ ու մանրամասն բացատրվեց, որ նոր քրօրով խուլիգանությունը թե՛ հստակեցվել է և թե՛ ընդլայլնվել, ու այն սահմանափակող նախադեպային իրավունքն այլևս կիրառելի չէ։ Այս պայմաններում ինչպե՞ս կարող էր նշված անձանց արարքում ի սկզբանե ու ի սպառ բացառվել հանցակազմը։

Իրականում նման հարցերում «դատավոր» է յուրաքանչյուրս, քանի որ փաստերը հասու են յուրաքանչյուրիս, և անձամբ իմ դատողությամբ՝ քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ։

Արձանագրությունները լուրջ հարված են ՔԿ-ի ու առհասարակ իրավապահ համակարգի հեղինակությանը, քաղաքական բաղադրիչ ունեցող այլ գործերով նրանց խոսքի վստահելիությանը։
Իսկ ԴՈՒ՞ ինչպես ես դատում»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս