Ներքին 4 տարի առաջ - 18:52 07-12-2021

30 հոգով ծեծել են 3 հոգու․ մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից

Այսօր ցերեկը հայտնի դարձավ, որ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այժմ հայտնի են դարձել որոշակի մանրամասներ։ 168․am-ը գրում է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ, ըստ նախնական տվյալների՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականը ընդդիմադիր պատգամավորների օգնականներին կանչել է իր սենյակ՝ պարզելու համար, թե ինչու չեն բարևել Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանին ԱԺ միջանցքում: Ըստ նրանց՝ Հրաչյա Հակոբյանի բարևին ընդդիմադիր պատգամավորի օգնականը չի արձագանքել, իսկ հարցին՝ ինչո՞ւ չի բարևում, պատասխանել է՝ լավ եմ անում, ձեզ չի հասնում:

Հետո՝ իբր հարթելու նպատակով պատգամավորների օգնականներին կանչել են իրենց սենյակ ու 30 պատգամավորով հարձակվել 3 հոգու վրա: Ըստ նախնական տեղեկությունների՝ օգնականներն ունեն կոտրվածքներ:

ԱԺ է հրավիրվել շտապբուժօգնության բրիգադ, դրանք կարձանագրվեն: Այս պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել է ընդդիմադիր պատգամավորների հատված՝ իրավիճակը հարթելու նպատակով:

Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա նաև հավելեց, որ սա նախապես պայմանավորված, ծրագրավորված մի խումբ անձանց կողմից խուլիգանության արարքի կատարում է։
Նշենք, որ պետական պահպանության աշխատակիցները դրսևորել են անգործություն և որևէ կերպ չեն խանգարել իշխանական պատգամավորներին։ Տեսանյութից էլ երևում է, որ իրենց պարտականությունները սկսեցին կատարել միայն այն ժամանակ, երբ տարածքում հայտնվեցին լրագրողներ։ Պարտականությունն էլ այն էր, որ լրագրողներին խոչընդոտում էին կատարել իրենց պարտականություններն ու ուղղորդում էին դեպի օթյակ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին