Ներքին 3 տարի առաջ - 15:32 20-05-2023

20-25 հոգով են հարձակվել․ ինչու է Սպիտակի քաղաքապետի տղան ծեծել Սարամեջի գյուղապետի ամուսնուն

«Չգիտեմ՝ ինչի են հարձակվել, 20-25 հոգի են եղել, եթե ոչ ավելի շատ։ Ամուսինս մենակ էր, այնտեղ, որտեղ միջադեպը եղել է, տեսախցիկներ էլ կան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանը՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում Սպիտակի քաղաքապետի տղան ծեծել է իր ամուսնուն։

«Մինչև լրատվամիջոցների հրապարակումները՝ նույիսկ չգիտեինք, որ իրենք են եղել։ Տղան ասել է, իբրև մենակ է եղել, բայց դա էդպես չէ, խմբով են եղել»։

Մինասյանը պնդում է, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված միջադեպը։

«Մենք անձնական ոչ մի խնդիր չենք ունեցել, աշխատանքային բնույթի են եղել, դե տարաձայնություններ աշխատանքում, բնական է, պատահում են, բայց երբեք մտքովս չի անցել, որ կարող է էսպիսի իրավիճակի հասնել։ Բանն այն է, որ Սպիտակի քաղաքապետի տղային ոչ ես, ոչ էլ ամուսինս չենք ճանաչել, համայնքի ղեկավարի հետ ենք աշխատել, շփումներն էլ աշխատանքային բնույթի են եղել։ Ավելին, հիմնականում աշխատանքը եղել է համայնքապետարանի աշխատողների հետ, ասում են՝ բարեկամներ են ներգրավված եղել, իրենց հետ էլ եմ աշխատել, տարվա մեջ 1-2 անգամ գործի բերումով շփվել եմ, նորմալ վերաբերմունք է եղել։ Կարծում եմ՝ այն, ինչ կատարվում է, կապ ունի քաղաքականության հետ»։

Նա նաև տեղեկացրեց, որ ամուսինը MRT հետազոտություն է անցել, որի պատասխաններին սպասում են երկուշաբթի։

«Գլխին հարվածները շատ են եղել, հիմա էլ ամեն դեպքում հսկողության տակ է, դեռ բուժում ունի անցնելու՝ հետագա բարդություններից խուսափելու համար»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը