Արտաքին 4 տարի առաջ - 18:38 06-12-2021

Աշխարհում կտրուկ նվազել է ռուսական զենքի վաճառքը

Ռուսական զենքի վաճառքը 2020 թվականին նվազել է 6,5 տոկոսով 2019 թվականի համեմատ՝ 28,2 միլիարդ դոլարից հասնելով 26,4 միլիարդ դոլարի։ Նման տվյալներ են բերվում աշխարհի 100 խոշորագույն զենք արտադրողների հետազոտության մեջ, որն անցկացրել է Ստոկհոլմի Խաղաղության հարցերի հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI):

Նշվում է, որ ցուցանիշը նվազում է արդեն երեք տարի շարունակ։ Սպառազինության ոլորտում ռուսական ընկերությունները ցուցաբերել են ամենակտրուկ անկումներից մեկը: Փորձագետները կարծում են, որ դա կապված է 2011-2020 թվականների պետական ​​ծրագրի ավարտի հետ, ինչպես նաև համավարակի, որի պատճառով ավելացել են մատակարարման ժամկետները։

«Ալմազ-Անթեյ» կոնցեռնը կրճատել է վաճառքը 31%-ով, Միացյալ նավաշինական ընկերությունը՝ 11%-ով։ Միաժամանակ Միացյալ ավիաշինական ընկերությունն ավելացրել է մատակարարումները 16%-ով։ Ընդհանուր առմամբ, լավագույն 100-ում կա ինը ռուս արտադրող:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»