Ներքին 4 տարի առաջ - 14:58 03-12-2021

ՊԵԿ ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է թույլատվական փաստաթղթերի էլեկտրոնային համակարգ, որի միջոցով արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կարող են դիմել և ստանալ արտահանման, ներմուծման, ինչպես նաև տարանցման ժամանակ կիրառվող ցանկացած լիցենզիա կամ թույլտվություն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ առանց այցելելու որևէ պետական մարմին:

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, տեղեկացնելով, որ գործընթացը փուլային եղանակով մեկնարկել է հոկտեմբերի 1-ից:

Նշվում է, որ թույլատվական փաստաթղթերի համակարգը նաև հեշտ կիրառելի է: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները փաստում են, որ դրանից օգտվելու համար նախապես գրանցվելու և օգտանուն ստանալու անհրաժեշտություն չկա: Պարզապես, տնտեսվարողն իր գրասենյակից նույնականացման քարտով մուտք է գործում համակարգ և պետական մյուս մարմինների տվյալների շտեմարանում ավտոմատ ճշգրտվում են համապատասխան տվյալները: Մասնավորապես՝ իդենտիֆիկացնում է քարտատիրոջը, ինքնաշխատ եղանակով բեռնում այլ համակարգերում հասանելի տվյալները՝ անուն, ազգանուն, ընկերության ՀՎՀՀ, հասցե և այլն, ու տրամադրվում են համապատասխան լիազորություններ:

Համակարգը միաժամանակ բազմաճյուղ ինտեգրացիա է ապահովում նաև մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հետ, որից օգտվողները ավտոմատ կստանան նույն լիազորությունները նաև թույլատվական փաստաթղթերի համակարգում, և հակառակը: Կցված և արխիվացված բոլոր փաստաթղթերը ևս հասանելի կլինեն: Հնարավորություն է ընձեռվել նաև փաստաթղթերի համակարգից ձևավորել մաքսային հայտարարագիր, իսկ մաքսային հայտարարագրից՝ թույլատվական փաստաթուղթ: Արդյունքում, հայտատուի լրացրած բոլոր տվյալները մեկ համակարգից ավտոմատ կտեղափոխվեն մյուս համակարգ:

Փաստաթղթերի համակարգը հասանելի է «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհանի» trade.gov.am հարթակում: Ամբողջական ներդրման արդյունքում համակարգին միացված կլինեն թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված շուրջ 20 պետական գերատեսչություն և կազմակերպություն:

Համակարգը նախագծվել և իրականացվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա. մեկտեղվել են ԵԱՏՄ, ԵՄ տվյալների մոդելները, ինչի շնորհիվ, գործնականում այն կարող է համադրվել ցանկացած այլ համակարգի հետ՝ երկրի ներսում, ԵՄ կամ ԵԱՏՄ երկրներում: Նորաստեղծ համակարգը ՀՀ պետական կառավարման թվայնացման ոլորտում նախադեպը չունի շահառուների լայն շրջանակով և թվայնացվող տվյալների ծավալով:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ