Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:04 29-11-2021

Սաակաշվիլին դատավարության ժամանակ խոսել է Պուտինի և Լուկաշենկոյի հեռախոսազրույցի մասին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2007 թվականի նոյեմբերի 7-ին ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերության գրասենյակի ավերման գործի լսումների ժամանակ պատմել է այդ ժամանակաշրջանի իրադարձությունների մասին։

Քաղաքական գործչի խոսքով՝ «Վրաստանը մտել է ՆԱՏՕ», իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է նրան, որ կմիջամտի այս գործընթացին։

Սաակաշվիլին ասում է, որ «Իմեդի»-ի սեփականատեր, գործարար Բադրի Պատարկացիշվիլին Կրեմլի նախագիծ էր: Վրաստանի նախկին նախագահը պնդում է, որ այս մասին իմացել է Ալեքսանդր Լուկաշենկոյից, ով հարցրել է Սաակաշվիլիին. «Ո՞վ է այս Արկադի (Բադրի - Oragir.news) Պատարկացիշվիլին՝ Օլիմպիական կոմիտեի ղեկավարը։ Նա ուզում է գալ և հանդիպել ինձ»:

Դրանից հետո Պատարկացիշվիլին, ըստ Սահակաշվիլիի, գնացել է Մինսկ, իսկ Պուտինը զանգահարել է Լուկաշենկոյին ու ասել. «Տղերքը կբարձրանան, կխոսեն Պատարկացիշվիլիի հետ։ Պետք չէ նրան տեսնել»:

Սաակաշվիլին ասում է, որ Բելառուսում ՌԴ ԱԴԾ երեք գեներալներ հանդիպել են Պատարկացիշվիլիին։

«Դրանից հետո Պուտինը Լուկաշենկոյին հայտարարեց, որ սա է (Պատարկացիշվիլին - Oragir.news) Վրաստանի ապագա նախագահը։ Դա տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերին»,-ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ «Պատարկացիշվիլիի փողերն ամբողջությամբ ռուսական են»։

Ամենից շատ դիտված

19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային