Արտաքին 4 տարի առաջ - 12:06 28-11-2021

Ղարիբաշվիլին մինչև Ամանոր կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը․ Formula

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ամանորից առաջ հրաժարական կտա։ Այս մասին հայտնում է Formula հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թեեւ կառավարությունը չի հաստատում վարչապետի առաջիկա հրաժարականի մասին տեղեկությունը, սակայն, ըստ լրագրողների, Գարիբաշվիլին արդեն հրաժեշտի ելույթ է գրել։ Քաղաքական գործիչը, իբր, կհայտարարի, որ լքում է պաշտոնը, քանի որ կատարել է իր խոստումը և բանտարկել Սաակաշվիլիին, այնպես որ այլևս սպառնալիքներ չկան, և երկիրը կարող է խաղաղ զարգանալ։

Formula-ն հայտնում է նաև, որ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ով մեղադրվում է երկրի ստվերային կառավարման մեջ, արդեն փոխարինող է գտել Ղարիբաշվիլիին։ Նոր վարչապետ կարող է դառնալ ներկայիս ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարար Իրակլի Կարսելաձեն։ Միաժամանակ կառավարության ղեկավարի պաշտոնում դիտարկվում է նաև խորհրդարանի խոսնակ Կախա Կուչավան, ով համեմատաբար արևմտամետ քաղաքական գործչի կերպար ունի։

Հեռուստաընկերությունն ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 9-10-ը առցանց կայանալիք «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին հրավիրել է ոչ թե վարչապետ Ղարիբաշվիլիին, այլ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա