Արտաքին 4 տարի առաջ - 14:31 25-11-2021

Թուրքիայում ձերբակալվել են հակակառավարական ցույցերի մասնակիցները

Նոյեմբերի 24-ին Թուրքիայում ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության հրաժարականի պահանջով անցկացված ցույցերի ժամանակ։

«Duvar»-ի փոխնացմամբ՝ Ստամբուլի Քադըքյոյ, Շիշլի, Բաքըրքյոյ, Ավջըլար և Բեյլիքդուզու թաղամասերում երկրորդ օրն անընդմեջ չեն դադարում լիրայի անկման և կտրուկ գնաճի պատճառով մեկնարկած հակակառավարական բողոքի ակցիաները: Նշվում է, որ քաղաքացիները պաստառներ են պարզել՝ «Այլևս չենք կարողանում ծայրը ծայրին հասցնել» և «Հրաժարական» գրություններով։

Քադըքյոյի Բահարիյե փողոցում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության (HDP) պատգամավոր Մուսա Փիրօղլուն կանգնել է անվտանգության ուժերի մեքենայի դիմաց՝ բողոքելով ոստիկանության բռնությունների և ձերբակալությունների դեմ։ «Դադարեցրե՛ք ոստիկանական ահաբեկչությունը»,- ասել է Փիրօղլուն։ Կարճ ժամանակ անց դեպքի վայրից հանվել են ջրցան մեքենաներ ու TOMA փոխադրամիջոցը, որը նախատեսված է անկարգությունները ճնշելու համար:

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել «Ոստիկաննե՛ր, դուրս եկեք, այս փողոցները մերն են» կարգախոսներով ցուցարարներին։ Նշվում է, որ ոստիկանությունը ուժ է կիրառել այն լրագրողների նկատմամբ, որոնք փորձել են արձանագրել ձերբակալությունները: Պարբերականի տվյալներով՝ տեղացիներն աջակցել են ցուցարարներին՝ ի նշան բողոքի հարվածելով կաթսաներին և թավաներին, իսկ ոստիկանությունը փակել է Քադըքյոյի կենտրոնում հիմնական 3 ճանապարհները։

Առաջադեմ իրավաբանների ասոցիացիայի Ստամբուլի մասնաճյուղը (ÇHD) ավելի ուշ Twitter-ում հայտնել է, որ միայն Քադըքոյում բողոքի ցույցերի ընթացքում 55 մարդ է բերման ենթարկվել։ Ըստ Միության՝ Իշլիում ձերբակալվել են առնվազն ութ այլ ցուցարարներ:

Ավջըլարում և Բաքըրքոյում ոստիկանությունը ցուցարարներին տեղեկացրել է, որ նահանգապետի վարչակազմը նշված շրջաններում մեկ ամսով արգելել է ցույցերը։ Աշխատանքի և ժողովրդավարության հարթակի կոչով Ավջըլարում ցուցարարներ են հավաքավել։ Նրանք հակադարձել են ցույցերի արգելքին՝ խոստանալով Ավջըլարի հրապարակում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ իրենց թույլ չեն տվել շարունակել բողոքի ակցիան։ Բացի այդ, հաղորդվում է, որ առնվազն 10 մարդ էլ բերման է ենթարկվել Բեյլիքդյուզյուում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից