Ներքին 4 տարի առաջ - 20:02 23-11-2021

Պետք չէ բանակցություններից ունենալ գերագնահատված սպասելիքներ․ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը՝ ուղիղ

Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ Նիկոլ Փաշինյանը ֆեյբուքյան ասուլիսով որոշեց պատասխանել ԶԼՄ-ների հարցերին։ Թե ինչու նախկինի պես չի կազմակերպում կենդանի ասուլիսներ, վարչապետը որևէ պարզաբանում չի տվել։ Առաջին հարցը վերաբերում էր դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք բանակցություններին, որտեղ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Թե ինչու է Փաշինյանը որոշել Ալիևի հետ հանդիպել մի հարթակում, որը դուրս է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից, պարզաբանեց, որ մեկը մյուսին չի խանգարում։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ունենալ բարձր ու բարձրագույն մակարդակի հանդիպումներ։ Ու հիմա սպասում ենք, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խումբը կազմակերպի այդ հանդիպումը։ Իսկ այս հանդիպման առաջարկը ես ստացել եմ Շառլ Միշելից՝ Արևելյան գործընկերության շրջանակներում կայանալիք հանդիպման համար»,- նշեց Փաշինյանը։

Հարց հնչեց այն մասին, թե արդյոք այդ հանդիպմանը քննարկվելու են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը, գերիների հետ վերադարձի հարցն ու Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցերը։ Փաշինյանն ասաց, որ պետք է բոլոր օրակարգերն իրար խառնել։ Ըստ նրա՝ կլինեն խոսակցություններ նաև այդ թեմաներով, սակայն պետք չէ որևէ բանակցությունից ունենալ գերագնահատված սպասելիքներ, գերագնահատված արդյունք կամ ստեղծել «ապոկալիպտիկ» (իր ձևակերպմամբ) տրամադրություններ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից