Ներքին 4 տարի առաջ - 23:08 22-11-2021

ԵՊՀ ասպիրանտները հաղթող են ճանաչվել «Այլընտրանքային էներգիայի ոչ էլեկտրոնային աղբյուրներ» ոլորտում

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են դրամաշնորհի։ Այս մասին տեղեկացրին ԵՊՀ-ից։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ PMI Science-ի աջակցությամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ու օժանդակություն նրանց գիտական և հետազոտական նախագծերի համար։

2018 թվականից 11 համալսարանի և հետազոտական ինստիտուտի 30 ասպիրանտ արդեն ներգրավվել է ծրագրում՝ վերջինիս շնորհիվ զգալի առաջընթաց գրանցելով հետազոտություններում։

Ծրագրին կարող էին դիմել այն ասպիրանտները, որոնց գիտական և հետազոտական նախագծերը համապատասխանում էին հայտարարված ոլորտներին։ ԵՊՀ ասպիրանտները մրցանակի են արժանացել «Այլընտրանքային էներգիայի ոչ էլեկտրոնային աղբյուրներ» հայտարարված ոլորտում։

Մեզ հետ զրույցում Մերի Իսկանդարյանն ասաց, որ ներկայումս առաջնային են էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումը և կենսաէներգիա ստանալու մեթոդների ու նոր ռազմավարությունների մշակումը. «Ոչ ախտածին Ralstonia eutropha-ի O2-կայուն հիդրոգենազները (Հիդ) գրավիչ թիրախներ են ֆերմենտային վառելիքի սարքերում (ՖՎՍ, EFC) հնարավոր կիրառման համար: Ակտիվ Հիդ-երն օգտագործվելու են որպես անոդային կատալիզատորներ՝ նպաստելով ՖՎՍ-ում հոսանքի արդյունավետ արտադրությանը:

Հետազոտություններն այս ոլորտում նոր են, ունեն հիմնարար, ինչպես նաև բնապահպանական և տնտեսական առավելություններ, օգտակար են լինելու Հայաստանում ՖՎՍ տեխնոլոգիայի զարգացման համար»:
Լիանա Վանյանն էլ, որի ընթացիկ գիտական նախագծի նպատակն է բացահայտել գլյուկոզի ցածր և բարձր խտությունների ազդեցությունը E.coli-ում ջրածնի արտադրության համար պատասխանատու ֆերմենտների՝ հիդրոգենազների վրա և պարզաբանել ջրածնի արտադրության օպտիմալ պայմանները՝ տնտեսապես մատչելի, արդյունավետ տեխնոլոգիաներ զարգացնելու համար, հավելեց.

«Ներկայումս լայնորեն ուսումնասիրվում է լիգնոցելյուլոզային թափոնների հավանական կիրառությունը ջրածնի ստացման նպատակով, սակայն քիչ հետազոտություններ են իրականացվում՝ հասկանալու այդ խառնուրդներում առկա շաքարների խտությունը և դրա ազդեցությունը մանրէների նյութափոխանակության վրա»։

Ասպիրանտները նշեցին, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են գիտության զարգացմանը, երիտասարդացմանը և առավել իրատեսական դարձնում կիրառելիությունը։

Հավելենք, որ «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում ֆինանսավորման է արժանացել 10 ասպիրանտ:

Ամենից շատ դիտված

23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
09:00 Պաշտոնյան աշխատանքից ազատվել է ու դրանից հետո 12 մլն ստացել
12:23 Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը միայն կալանքի որոշում կայացնողների վրա չէ. Վարդանյան
08:28 ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել արտահոսքերը․«Ժողովուրդ»
15:00 Ընդդիմադիրի մահը բանտում, ինքնասպանություն զորամասում, Փաշինյանի այցը Փարիզ, Մասիսում հայ-իրանական բախում. Ամփոփ լուրեր
12:42 ՔԿԾ-ն նոր մանրամասներ է հայտնել Արսեն Գևորգյանի մահվան մասին
13:00 Ինչու ընդդիմությունը իշխանությունը չվերցրեց Նոյեմբերի 9-ից հետո