Ներքին 5 տարի առաջ - 10:52 10-11-2021

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը կկալանավորվի

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը` Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և որպես խափանման միջոց ընտրել կալանքը։ «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Առաջին ատյանի դատարանը մերժել էր Արա Մկրտչյանին կալանավորելու միջնորդությունը։ Վերաքննիչ քրեական դատարանը դատախազի ներկայացրած բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը»,- նշել է Թադևոսյանը։

Նշենք, որ Արա Մկրտչյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով (պաշտոնեական կեղծիքը) և 315․2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը)։

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
14:14 Ծեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
16:47 ԱՄՆ-ը հարցրել է՝ պատրա՞ստ եք դուրս գալ Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի
14:41 Եթե դա ճիշտ է, ապա Ադրբեջանին հաջողվել է պատերազմի սպառնալիքի ներքո 2025-ի օգոստոսի 8-ին Հայաստանից կորզել TRIPP-ը․ Սուրենյանց
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
15:05 Երևանում «Տուն էքսպոն» մեկնարկեց սկանդալով․ Նարեկ Կիրակոսյան
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը