Արտաքին 4 տարի առաջ - 14:43 09-11-2021

Հունաստանում սահմանվել է նոր COVID-հակառեկորդ

Նախորդ օրվա ընթացքում Հունաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 7335 դեպք։ Այս մասին ասվում է Հանրային առողջապահության ազգային կազմակերպության EODY-ի հաշվետվության մեջ։

Մասնագետները նշել են, որ սա համավարակի ողջ ժամանակահատվածում երկրում օրական հիվանդացության առավելագույնն է։

Հունաստանում վարակվածության մակարդակը սկսել է կտրուկ աճել նոյեմբերի 1-ից, երբ COVID-19-ով հիվանդացության նոր դեպքերի թիվը հասել է 5424-ի՝ նախօրեի 2722-ի դիմաց: Նոյեմբերի 2-5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է օրական 6,8 հազար վարակ, սակայն այնուհետև վարակի տարածման տեմպերը դանդաղել են, և նոյեմբերի 7-ի դրությամբ օրական ցուցանիշը կազմել է 4,3 հազար դեպք։ Սակայն երկուշաբթի օրը երկրում գրանցվել է հակառեկորդ։

Երկրում նաև մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ռեկորդային թվով՝ 65 մարդ։ Մահաբեր ելքերի այս թիվը ռեկորդային է դարձել վերջին վեց ամսվա ընթացքում։ Վերջին անգամ 64-ից ավելի մահերի թիվ գրանցվել է մայիսի 8-ին. այդ ժամանակ մահացել է 68 մարդ։

Մեկ օրում հիվանդանոցներ են հոսպիտալացվել COVID-19-ի 407 վարակակիրներ՝ 5,71%-ով ավելի, քան նախորդ օրը։ Շաբաթվա ընթացքում օրական մոտավորապես 360 մարդ ընդունվել է հիվանդանոցներ։

Համավարակի սկզբից Հունաստանում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացության ավելի քան 792,2 հազար և մահացության ավելի քան 16,3 հազար դեպք։ Ավելի քան 3,3 հազար պացիենտ միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքերին։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում