Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 14:54 08-11-2021

Կաննում հարձակվել են ոստիկանների վրա. հարձակվողը ծայրահեղ վիճակում է

Ֆրանսիայի Կաննում ծագումով Ալժիրից տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, հաղորդում է Figaro թերթը։

Ժամը 06:30-ի սահմաններում տղամարդը հարձակվել է կոմիսարիատի շենքի դիմաց մեքենայում նստած երեք ոստիկանների վրա։ Բացելով մեքենայի դուռը՝ նա դանակով մի քանի անգամ հարվածել է մեքենայի ղեկի առաջ նստած ոստիկանին։ Այնուհետև նա շրջանցել է մեքենան՝ հարձակվելու համար մեկ այլ պարեկի վրա: Երրորդ ոստիկանին հաջողվել է կրակ բացել տաբելային զենքից և վնասազերծել հանցագործին. այժմ նա ծայրահեղ վիճակում է։ Միաժամանակ, իրավապահներից ոչ ոք չի տուժել՝ նրանցից մեկին փրկել է զրահաբաճկոնը։

Պարբերականը պարզաբանում է, որ հարձակվողին կոչում են Լախդար Բ., նա ծնվել է 1984 թվականին Ալժիրում և Իտալիայում բնակության թույլտվություն ունի։ Հարձակվողն արտասանել է Մուհամեդ մարգարեի անունը, այդ պատճառով ոստիկանությունը չի բացառում հարձակման ահաբեկչական շարժառիթը։

Շտապ դեպքի վայր է մեկնել ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանենը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին