Երևան +20°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 08-11-2021

Մեքենայի մեջ բնակվող քաղաքացին մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել է կացարան

ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կացարանում բնակվելուն աջակցելու հարցով։ Դիմողը տեղեկացրել է, որ բնակվում է ավտոմեքենայի մեջ, չունի կացարան:

Նշվածի կապակցությամբ կապ է հաստատվել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ, ներկայացվել է խնդիրը: Տնօրենը պատրաստակամություն է հայտնել խնդիրը կարգավորել:

Համագործակցության արդյունքում քաղաքացին տեղափոխվել է նշված բարեգործական հիմնադրամի կացարան։