Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:19 27-06-2021

«Տարվա պետական կառույց» է ճանաչվել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը

Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա պետական կառույց» անվանակարգում մրցանակի է արժանացել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Արման Թաթոյանը․

«Հայկական Փի Ար ասոցիացիան PR դպրոցի մասնակիցներին ներկայացրեցի մեր աշխատանքի սկզբունքները, հանրային հաղորդակցության ոլորտում մեր ռազմավարությունը, ճգնաժամային իրավիճակում աշխատանքի բարդությունները և այլն:
PR դպրոցի մասնակիցներին հետաքրքրող թեմաները շատ տարաբնույթ էին, և բոլոր մասնակիցներն էլ քննարկման կարևոր հարցեր բարձրացրին:
Մանրամասն քննարկեցինք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանը շրջանակը, և նորից շեշտեցի, որ Պաշտպանի հաստատությունը ստեղծվել է պետական մարմինների ու պաշտոնյաների գործողությունները վերահսկելու համար, որպեսզի չխախտվեն մարդկանց իրավունքները:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Հայկական PR մրցանակաբաշխության կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին մեր հաստատությանը տրված գնահատականի համար»,- գրել է Թաթոյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում