copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:51 06-11-2021

Մատենադարանում տեղի է ունենում «Ազգային ինքնություն և ընտրանի » կարևոր համաժողովը. Մաս 2

«Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Ազգային ինքնությունը և ընտրանի» համաժողովը, որի նպատակն է ազգային ակադեմիական այնպիսի համայնքի ձևավորմանը, որը հանդես կբերի մի շարք կարևոր օրակարգեր, ինչպիսիք են պետականությունը պահպանելը, այն հետագայում ամրապնդելը։ Բանախոսները տարբեր բնագավառներից են, անդրադառնում են իրենց մասնագիտական շրջանակներում կատարած հետազոտություններին։ Բանախոսության երկրորդ մասում քննարկվեց Հայաստանի ընտրանու դերակատարումը ինքնության ճգնաժամի հաղթահարման գործում, ինչպես նաև փոխակերպումների և միտումների մասին խոսեցին Խաչիկ Գալստյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արթուր Աթանեսյանը, Տարոն Սիմոնյանը և Թևան Պողոսյանը։ Խաչիկ Գալստյանն իր խոսքում նշեց.«Ես կարևորում եմ նման համաժողովների հրավիրումը՝ այն էլ մեզ համար շատ սիմվոլիկ ու խորհրդանշական Մատենադարանում։ Կարծում եմ, որ կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ակադեմիական լուրջ լսարան և անկախ քաղաքական հայացքներից ակադեմիական ոլորտի մարդկանց, ովքեր լուրջ ասելիք ունեն, որովհետև մեր ժողովուրդը իսկապես մոլորված վիճակում է գտնվում և անորոշությունների շրջապտույտից դուրս գալու համար մեզ պետք է հստակ ազգային օրակարգ, ազգային նկարագիր ունեցող էլիտա, որը կմատնանշի այն ուղիները, որով մեր պետությունը կզարգանա։ Այնպես որ, կարծում եմ, որ այս համաժողովը կծառայի իր նպատակին և մենք կկարողանանք քննարկվող թեմաների բովանդակության շուրջ գեներացնել այն ճանապարհային քարտեզը, որը մեզ այս փակուղուց դուրս կբերի»,- եզրափակեց նա։ Իսկ Տարոն Սիմոնյանը իր խոսքում անդրադարձավ հետևյալին. «Այս համաժողովի նշանակությունը, իսկապես, մեծ է, և եթե մենք խոսում ենք քաղաքական, մշակութային և տնտեսական էլիտաների մասին, ապա այս էլիտաները իրենք պետք է հասկանան, թե ի՞նչ միջավայրում են ապրում, և ո՞րն է այդ միջավայրի առաքելությունը։ Տվյալ պարագայում, եթե մենք հայկական միջավայրում ենք ապրում, ապա ազգային մեր հայկական առաքելության իմաստը ո՞րն է, ինքնությունն ինչպե՞ս է դրսևորվում, կոպիտ ասած՝ գիտակցենք մեր ազգի էությունն ու դրա նշանակությունը այլազգիների շարքում։ Եթե էլիտան սա գիտակցում է, բնականաբար, մեր ազգը այլ ազգերի հետ մրցակցության բնագավառում առաջընթաց կունենա, այդ ազգը ավելի արդյունավետ ու բարձր մակարդակի վրա կգտնվի ու հաջողությունը միանշանակորեն ապահովված կլինի։ Եթե չէ, բնականաբար, չենք կարող դրա մասին խոսել և այսօրվա նման ընթացիկ բաների վրա ֆիքսվել՝ չհասկանալով, թե որտեղի՞ց ենք գալիս և ու՞ր ենք գնում։ Որովհետև ազգին առաջնորդողը ընտրանիներն են՝ սկսած մշակութային ընտրանուց, վերջացրած՝ քաղաքական ընտրանիով։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունենք ժողովրդից, մեծ հաշվով ակնկալիքները միայն հանգում են նրան, որ կարողանանք ինքներս՝ որպես մտավորական շերտի ներկայացուցիչներ, մասնավորապես, գիտության բնագավառի ներկայացուցիչներ, հասկանալ, թե ի՞նչն է այսօրվա հիմնական խնդիրը, կամ թե ինչպե՞ս կարելի է (կամ պետք է) աշխատել հասարակության և որոշակի խավի մարդկանց հետ, որ նրանք հասկանան, թե ի՞նչն է ազգային ինքնությունը, ո՞նց պետք է աշխատել ազգային ինքնությունը գիտակցելու հասունացման հետ։ Վերհանենք այն հիմնական խնդիրները, որոնց լուծման կարիքը կա, այսինքն՝ կարողանանք ախտորոշել մեր այսօրվա իրավիճակը»-, եզրափակեց նա։ Իսկ Թևան Պողոսյանն ասաց հետևյալը. «Պետք է կարողանանք պայքարել կայուն պետականություն ունենալու համար։ Այսօր մենք ունենք բազում մարտահրավերներ, և մենք չենք կարող հասնել հաջողության, եթե խնդիր ունենք հասունանալու։ Ամենակարևոր հանգամանքն այն է՝ ճանաչենք ինքներս մեզ ու նոր վերադառնանաք մեր խնդիրներին։ Իսկապես ինքնաճանաչողության խնդիր ունենք։ Պետք է ունենանք ազգային երազանք, քանի որ պետականություն ունենալը ազգային մտածողություն է»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները