Արտաքին 5 տարի առաջ - 14:19 27-10-2021

Ցուկերբերգին և նրա կնոջը դատի են տվել՝ մեղադրելով սեքսուալ ոտնձգությունների և խտրականության համար

Երկու մարդ, ովքեր ավելի վաղ աշխատել են Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի և նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի ընտանիքում, դատական ​​հայց են ներկայացրել զույգի դեմ։ Նրանք մեղադրել են նրանց սեռական ոտնձգությունների, ինչպես նաև խտրականության համար:

Ինչպես հաղորդում է NBC հեռուստաալիքի կայքը, դատական հայց են ներկայացրել ԼԳԲՏ ակտիվիստուհի Միա Քինգը, որն աշխատում էր որպես անվտանգության հարցերով ասիստենտ, և Ջոն Դոու անունով մի տղամարդ։ Նրանց խոսքով՝ միլիարդատերը իբր դիպչել է աշխատակիցներին ու արել անպատշաճ հիպերսեքսուալ մեկնաբանություններ։

Չանն ու Ցուկերբերգը մեղադրվում են նաև աշխատավարձերը չվճարելու համար։ Ընտանիքի ներկայացուցիչ Բեն Լաբոլթը հայտարարել է, որ «այդ մեղադրանքները չեն կարող լինել հիմնավոր»: Նրա խոսքով՝ Մարկը և Պրիսցիլան չափազանց լրջորեն են վերաբերվում աշխատավայրում ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ բողոքներին:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ