Արտաքին 4 տարի առաջ - 21:46 26-10-2021

Գերմանիայի նախագահը պաշտոնապես ընդունել է Մերկելի հրաժարականը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնապես ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին ծանուցումը։ Այժմ Մերկելը ժամանակավոր է իրականացնում կանցլերի պարտականությունները։

Շտայնմայերը Մերկելի կանցլերության ժամանակաշրջանն անվանել է գերմանական ժամանակակից պատմության մեծագույն շրջաններից մեկը։ Ինքը՝ Մերկելը, նստած էր անկյունում, նրա արտաքինից պարզ էր, որ անհանգստացած է։ Կանցլերի պաշտոնակատարը, վերցնելով հրաժարականի փաստաթուղթը, մի կողմ է քաշվել, իր տեղը, սակայն Շտայնմայերը հիշեցրել է, որ լրատվամիջոցների համար դեռևս անհրաժեշտ է կեցվածք ընդունել։ Կառավարության ղեկավարը ժպտացել է և կեցվածք ընդունել։

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի նոյեմբերի 22-ից սկսած՝ տասնվեց տարի:

Ամենից շատ դիտված

08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:30 Թակարդ՝ վարձակալների համար. անշարժ գույքի շուկայի զեղծարարների նոր ու հին սխեմաները
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
12:21 Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով հոսպիտալացվել է
23:18 Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր իրենց սև գործը արեցին ընտրական փուլում, դրանց մենք համարում ենք Փաշինյանի պրոքսի ուժեր
21:05 70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են կալանքի
22:44 Պապոյանն այցելել է Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի մթերման կայան
22:17 Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին