Երևան +17°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:14 25-10-2021

Պուտինը կարգադրել է գիշերները փակել ռեստորաններն ու ակումբները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շրջանների ղեկավարներին խորհուրդ է տվել արգելել ռեստորանների և զվարճանքի հաստատությունների աշխատանքը գիշերը (ժամը 23.00-ից մինչև 6-ը): Բացի այդ, խորհուրդ է տրվում ինքնամեկուսացում մտցնել 60-ից բարձր քաղաքացիների համար, ովքեր դեռ չեն պատվաստվել COVID-19-ի դեմ, և նրանց մեկ ամսվա ընթացքում տեղափոխել հեռավար աշխատանքի: Կրեմլի կայքում հրապարակվել է հոկտեմբերի 20-ին կառավարության անդամների հետ հանդիպումից հետո նախագահի հանձնարարականների ցանկը:

Շրջանների ղեկավարներին խորհուրդ է տրվել նաև արգելել ժամանցային միջոցառումները և ներդնել QR կոդերի համակարգ կազմակերպություններ այցելելու համար, որոնց ցանկը կսահմանեն ՌԴ կառավարությունը և տեղական իշխանությունները։

Ռուսաստանի նախագահը նաև հանձնարարել է շրջանային և ձեռնարկությունների ղեկավարներին՝ պատվաստումների համար աշխատողներին տրամադրել երկու օր արձակուրդ՝ նույն աշխատավարձով , «բազմապատկել» կորոնավիրուսային թեստավորումները և հնարավորինս շուտ ապահովել հիվանդների մեկուսացումը, ինչպես նաև ուժեղացնել դիմակների ռեժիմի և սոցիալական հեռավորության պահպանման վերահսկողություն:

Այս միջոցառումների վերաբերյալ առաջին զեկույցը պետք է ներկայացվի նախագահին մինչև նոյեմբերի 30 -ը, այնուհետև յուրաքանչյուր ամիս:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային օրեր է հայտարարել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ներառյալ՝ թույլ տալով շրջաններին ավելացնել այս ժամանակահատվածը՝ ըստ անհրաժեշտության: Պատճառը նոր տիպի կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքն էր:

Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 37 930 նոր դեպք: Սա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր: Հոկտեմբերի 25-ի առավոտյան մահացել է COVID-19-ով 1069 հիվանդ։ Վերջին մեկ ամսվա ընթացքում նոր դեպքերի թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, կրկնապատկվել է:

Ամենից շատ դիտված