Սպորտ 4 տարի առաջ - 23:24 24-05-2022

Եվրագավաթներին մասնակցող հայկական ֆուտբոլային ակումբները

Ֆուտբոլի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Փյունիկը» հաղթեց «Արարատին»՝ դառնալով երկրի չեմպիոն։ Մանրամասն՝ այստեղ։

Այսպիսով, Հայաստանի նործընծա չեմպիոնը կմասնակցի Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկության որակավորման առաջին փուլին։

«Արարատ-Արմենիան» դառնում է փոխչեմպիոն և Հայաստանը կներկայացնի Կոնֆերենցիաների լիգայում՝ պայքարը սկսելով որակավորման 2-րդ փուլից։

«Ալաշկերտը» և «Արարատը» հանդես կգան Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլում, սակայն Հայաստանի բրոնզե մեդալակրի համար պայքարը շարունակվում է։ «Ալաշկերտի» ակտիվում կա 47 միավոր, «Արարատի»՝ 46։

Հարկ է նշել, որ Հայաստանի գավաթակիր «Նորավանքը» կարող է «Արարատի» փոխարեն մասնակցել ԿԼ-ի առաջին փուլին, եթե Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) բավարարի ակումբի բողոքը։ ՀՖՖ-ն մերժել է «Նորավանքի»՝ ՈւԵՖԱ-ի արտոնագրի դիմումը։

Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 5/6-ին, պատասխանները՝ հուլիսի 12/13-ին։ «Փյունիկը» մրցակցին իմանալու է հունիսի 7-ին։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կայանալու են հուլիսի 7-ին, պատասխանները՝ 14-ին։ «Արարատը» և «Ալաշկերը» մրցակիցներին կիմանան հունիսի 14-ին։ «Արարատ-Արմենիայի» հանդիպումները կայանալու են հուլիսի 21-ին և 28-ին, երևանյան թիմը մրցակցին կիմանա հունիսի 15-ին։

Ամենից շատ դիտված

20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
22:19 Եթե Փաշինյանն ամեն ինչ կեղծում է՝ ինչո՞ւ պիտի ընտրությունները չկեղծեր. քաղաքագետ
18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:30 Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին
09:00 11 խախտում և 0 պատասխանատվություն․ դեղերի ոլորտում բարձիթողի վիճակ է