Արտաքին 4 տարի առաջ - 13:08 25-10-2021

Ֆինլանդիայի վարչապետն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով նա հանձնարարել էր արտգործնախարարությանը «անցանկալի անձ» /personae non gratae/ ճանաչել Անկարայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի, քանի որ վերջիններս կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, գրում է ermenihaber-ը։

«Սա կոշտ արձագանք է նախագահ Էրդողանի կողմից։ Սա շատ ցավալի իրավիճակ է։ Մենք կարևոր ենք համարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ հարգանքի դրսևորումն ու դրանց կիրառումը։ Այդ իսկ պատճառով կոչ ենք անում ազատ արձակել այդ իրավապաշտպանին»,- նշել է Սաննա Մարինը։

Ֆինլանդիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իրենք այդ հարցի առնչությամբ կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ, ուստի վերջնական եզրակացության գալուց առաջ սպասում են Անկարայից լրացուցիչ տեղեկությունների։ Ավելի վաղ նույնաբնույթ հայտարարություն էր արել նաև Դանիայի արտգործնախարարը։ Պաշտոնական Օսլոն հայտնել էր, սակայն, որ շարունակելու են Թուրքիային կոչ անել պահպանել օրենքի գերակայությունը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Անկարայում Գերմանիայի, ԱՄՆ-ի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել և կոչ արել ազատել 4 տարի շարունակ բանտում գտնվող իրավապաշտպան Օսման Քավալային։

Դեսպանները հաջորդ օրը կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ և զգուշացվել, իսկ հոկտեմբերի 21-ին Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Մենք չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ սրանց հյուրընկալել մեր երկրում»։ Երկու օր անց՝ հոկտեմբերի 23-ին, Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայի արտգործնախարարին հանձնարարել է «անցանկալի անձինք» հայտարարել այդ երկրների դեսպաններին։

Ամենից շատ դիտված

20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
21:13 «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է