Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 16:04 31-05-2021

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը

Հունաստանը կոշտ է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե պաշտոնական Աթենքը Արևմտյան Թրակիայում ապրող փոքրամասնություններին և թուրքերին չի շնորհում քաղաքացիական հավասար իրավունքներ: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Ալեքսանդրոս Պապաիոաննուն:

Նշենք, որ Չավուշօղլուն մայիսի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Հունաստան: Մայիսի 31-ին Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա հույն իր գործընկերոջ Նիկոս Դենդիասի և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:

«Անհիմն է, որ Թուրքիան անընդհատ խեղաթյուրում է ճշմարտությունը և պնդում, որ այդ քաղաքացիների իրավունքները չեն պաշտպանվում կամ նրանք խտրականության են ենթարկվում: Մենք ամբողջովին մերժում ենք (Թուրքիայի պնդումները-խմբ.)»,-ասել է խոսնակը:

Չավուշօղլուն նախօրեին նշել էր, որ «իրենք ցանկանում են, որ Հունաստանը Արևմտյան Թրակիայում ապրող թուրք փոքրամասնություններին տա նույն իրավունքները, ինչ իրենք Թուրքիայում տալիս են Հույն ուղղափառ եկեղեցուն և հույն փոքրամասնությանը»:

Հիշեցնենք, որ Հունաստանի դիտարկմամբ, Արևմտյան Թրակիայի թուրք փոքրամասնությունը միայն կրոնական փոքրամասնություն է և այն էլ՝ մուսուլման հույն փոքրամասնություն, իսկ Թուրքիայի պնդմամբ՝ թուրք փոքրամասնություն:

Աղբյուր` ermenihaber.am

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան