Արտաքին 4 տարի առաջ - 13:22 24-10-2021

Թուրքիայի ԱԳՆ-ն պաշտոնապես պերսոնա նոն գրատա չի հայտարարել 10 դեսպանների

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականից մի քանի ժամ անց, դեռևս պերսոնա նոն գրատա չի հայտարարել 10 երկրների դեսպանների, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի մեկնաբանում պետության ղեկավարի հայտարարությունը, մինչդեռ 10 դիվանագիտական ​​ներկայացուցչություններից և ոչ մեկը չի հայտարարել, որ դեսպանները հայտարարվել են պերսոնա նոն գրատա։

Էրդողանը հայտարարել է, որ համապատասխան հանձնարարականներ է տվել ԱԳՆ-ին։ Այն կվերաբերի ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի դեսպաններին: Նախագահը նաև ասել է, որ նրանց կարող են վտարել երկրից։

Այս որոշման պատճառ է դարձել դիվանագետների կոչը՝ ազատ արձակել թուրք իրավապաշտպան Օսման Կավալային։ Նրանց կանչել են ԱԳՆ և հիշեցրել դիվանագիտական ​​հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան պահպանելու անհրաժեշտության մասին։

Կավալան թուրք ամենահայտնի իրավապաշտպաններից է և Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է ազգային փոքրամասնությունների նախագծերին: Նա հանդես է գալիս հայերի և քրդերի հետ թուրքերի հաշտեցմանկոչերով։