Արտաքին 4 տարի առաջ - 12:03 18-10-2021

Բացահայտվել է բրիտանացի պատգամավոր Ամեսի սպանության դրդապատճառը․ Telegraph

Բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Ամեսը կարող էր ահաբեկչի պատահական զոհը դառնալ, գրում է Telegraph- ը՝ վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները:

Ոստիկանությունը կարծում է, որ սպանության դրդապատճառները «պոտենցիալ կապված են իսլամական ծայրահեղականության հետ», բայց ոչ՝ սպանված պատգամավորի ինքնության հետ: Ըստ հետաքննության, Ամեսը կարող էր պատահական ընտրվել կամ պարզապես այն պատճառով, որ օրինախախտը տեսել էր ընտրողների հետ պատգամավորի առաջիկա հանդիպման հայտարարությունը և կարողացել էր գրանցվել խորհրդարանականի հետ հանդիպման:

Բրիտանական կառավարության աղբյուրը կարծում է, որ Ամեսի «բախտը պարզապես չի բերել» և դժվար թե հանցագործի զոհը դառնար իր կուսակցական պատկանելության պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Ամեսին՝ ընտրողների հետ Լի-օն-Սի քաղաքի եկեղեցում հանդիպման ժամանակ: Հարձակվողը ձերբակալվել է: Որոշ ժամանակ անց պատգամավորը մահացել է:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը