Մամուլ 4 տարի առաջ - 09:23 12-10-2021

Գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանը երբեք չի ունեցել տեղեկատվական հոսքերից այս աստիճան վախեցած ու տեղեկատվական հոսքերի դեմ թույլատրելի ու անթույլատրելի գործիքներով, հնարավոր ու անհնար միջոցներով այսքան պայքարող իշխանություն: Ընդ որում, ոչ թե արտաքին, այլ առավելապես ներքին տեղեկատվական հոսքերի դեմ: Վերջին շրջանում նաև մեր հանրությունն է բավական ակտիվորեն սկսել օգտվել Տելեգրամ- ալիքներից՝ որպես այլընտրանքային տեղեկատվության միջոց։

«Փաստ» թերթի տեղեկություններով, հայաստանյան գործող իշխանությունների համար իսկական «գլխացավանք» է դարձել «Տելեգրամը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հնարավոր տարբերակներ են մտածում վերահսկողություն սահմանել նաև ՀՀ-ում լայն տարածում ստացած Տելեգրամալիքների վրա։

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում քաղաքական դիսկուրսի ու քննադատության հարթակը Ֆեյսբուքից ինչ-որ չափով տեղափոխվել է տելեգրամյան տիրույթ, իսկ Տելեգրամ-ալիքները, որպես կանոն, հնարավոր չէ «բլոկել» ֆեյսբուքյան էջերի նման, կամ ֆեյքային գրոհներ կազմակերպել։ Հատկապես վերջին հանգամանքը շատ է տխրեցնում իշխանություններին, քանի որ ֆեյքային ինդուստրիան մինչ այժմ լիարժեք աշխատեցնում են Ֆեյսբուքում։

Մյուս կողմից՝ ըստ էության, չեն կարող արգելել երկրի ներսում «Տելեգրամի» գործունեությունը, այնպես որ, հայաստանյան իշխանությունները կանգնած են դիլեմայի առաջ՝ կա՛մ հանդուրժել ու հաշվի նստել առկա վիճակի հետ, կա՛մ կտրուկ, «կացնային» միջոցներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու նպատակով։ Սակայն մինչ այժմ որևէ «խելքը գլխին» բան դեռևս չեն կարողանում մտածել:

Ի դեպ, մեր տեղեկություններով, իշխանության վերին օղակներին մասնագետները ոչ մեկ անգամ հուշել են, որ անիմաստ ժամավաճառությամբ են զբաղվում»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից