Մինչ Հայաստան գալս՝ պատկերացումներս այլ էին. Ֆիլիպ Ժալլադո
copy image url

Մինչ Հայաստան գալս՝ պատկերացումներս այլ էին. Ֆիլիպ Ժալլադո

Ներքին 3 տարի առաջ - 17:34 10-10-2021

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» միջազգային մրցույթի ժյուրիի կազմում էր նաեւ սցենարիստ, կինոքննադատ եւ կինոնախագծերի սցենարների հեղինակ («Նայմա, Կահիրե» , «Բեդվին կինը», «Փրփուրի և երկնքի միջև», «Կոլումբիական պատմություն») Ֆիլիպ Ժալլադոն:

Ականավոր կինոգործիչը, որը հրավիրյալ դասախոս է եղել բազմաթիվ երկրների կինոդպրոցներում, մշակութային կենտրոններում և փառատոներում, պրոդյուսերական և սցենարական վարպետության աշխատարաններ և սեմինարներ է վարել Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրներում, եղել է մի շարք կինոփառատոների ժյուրիի անդամ, բավականին բարձր կարծիք է հայտնել երեւանյան «Ոսկե ծիրանի» եւ փառատոնի ծրագրում ընդգրկված ֆիլմերի մասին:

«Մինչ Հայաստան գալս՝ Հայաստանի մասին պատկերացումներս այլ էին, մտածում էի տխուր կլինի, փաստորեն ունեք հրաշալի փառատոն, իսկ Երեւանը, պարզվում է, կյանքով լի քաղաք է»,- ասուլիսում նշել է Ժալլադոն: Ինչ վերաբերում է «Կորիզ» մրցույթին, որի հաղթողներին ընտրել են իր գլխավորած ժյուրիի կազմով, «Ոսկե ծիրանի» է արժանացել «Աշխարհ» ֆիլմը (ռեժ․՝ Քրիստինե Հարությունյան, ԱՄՆ/ Հայաստան), իսկ «Արծաթե ծիրանի»՝ «Ստորգետնյա»-ն (ռեժ․՝ Հովիկ Հակոբյան, Ֆրանսիա/ Հայաստան):

Արեգ ԱՐԵՎՅԱՆ

Ամենից շատ դիտված