Արտաքին 4 տարի առաջ - 14:55 09-10-2021

Ռուսաստանում COVID-19-ից մահացության նոր ռեկորդ է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել. մահացել է 968 մարդ: Այս մասին հաղորդում են օպերատիվ շտաբից:

Հոկտեմբերի 8-ին COVID-19-ից մահացել է 936 մարդ, հոկտեմբերի 7-ին՝ 924 մարդ, հոկտեմբերի 6-ին՝ 929 մարդ:

Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 29.362 դեպք, սա առավելագույնն է դեկտեմբերի 24-ից ի վեր: Մեկ օր առաջ գրանցվել էր 27.246 դեպք:

Հստակեցվում է, որ հիվանդների 8.9%-ը կորոնավիրուսային վարակի կլինիկական դրսևորումներ չեն ունեցել: Վերջին մեկ օրում հիվանդությունից ապաքինվել է 21.049 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարներն են Մոսկվան (6001), Սանկտ Պետերբուրգը (2717), Մոսկվայի մարզը (1689): Վարակի ամենաքիչ դեպքեր են գրանցվել Նենեցյան ինքնավար օկրուգում (16) և Չուկոտկայի ինքնավար օկրուգում (15):

Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7.746.718 դեպք: Ամբողջ ընթացքում մահացել է 215.453 մարդ, ապաքինվել է 6.840.845-ը:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են