Արտաքին 4 տարի առաջ - 14:57 08-10-2021

Ֆրանսիան Լեհաստանին մեղադրել է եվրոպական համագործակցության վրա հարձակման մեջ

Լեհաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ Եվրամիության նորմերի նկատմամբ երկրի սահմանադրության գերակայության մասին, հարձակում է եվրոպական համագործակցության վրա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Կլեման Բոնը:

Բոնը հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները չեն հարգում եվրոպական արժեքները, այդ թվում՝ ԶԼՄ-ների ազատությունը, կանանց և փոքրամասնությունների իրավունքները: Նման որոշումը կարող է դե ֆակտո հանգեցնել ԵՄ-ից դուրս գալուն:

«Երբ դուք պնդում եք, որ ձեր սեփական կանոններն ավելի կարևոր են, քան պայմանագրի պայմանները, ապա չկա պայմանագիր, չկա մասնակցություն»,- նրա խոսքերը փոխանցել է BFM TV-ն:

Բոնը կարծում է, որ երկիրը չպետք է սեփական օրենքները առաջնահերթ համարի բոլորի կողմից ընդունվածներից: Լեհաստանը շարունակում է սադրել ԵՄ-ին, հավելել է նա:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան