Խոսք 4 տարի առաջ - 18:15 06-10-2021

Արտեմ Փաթափությանը Նոբելյան մրցանակ չէր ստանա, եթե ապրեր ու աշխատեր հայկական գիտության ֆինանսավորման պայմաններում

Բժշկագիտության ոլորտի այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրը մոլեկուլային կենսաբան, նյարդաբան հայ Արտեմ Փաթափությանն է։ Բեկումնային հայտնագործության համար մրցանակը նա կիսել է ֆիզիոլոգիայի պրոֆեսոր Դեյվիդ Ջուլիուսի հետ։ Այս գիտնականները, Նոբելյան կոմիտեի գնահատմամբ, տվել են մարդու օրգանիզմի վերաբերյալ ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ «ինչպե՞ս ենք մենք զգում մեր շրջակա միջավայրը»․ «Ինչպե՞ս են սկսում գործել նյարդի ազդակները, որ ընկալեն ջերմությունն ու ճնշումը։ Այս հարցը լուծվել է այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից», - հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը։ Ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ Փաթափությանի ու Ջուլիուսի հայտնագործությունը մեծապես կնպաստի մի շարք հիվանդությունների, վնասվածքների, սուր ու քրոնիկ ցավերի բուժմանը։

Փաթափությանը ծնվել է Բեյրութում, այնուհետև Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ։ Այժմ ղեկավարում է կենսաբանական և բժշկական հետազոտություններ իրականացնող SCRIPPS հաստատության «Փաթափության փորձագիտական լաբորատորիան»։ Նոբելյան մրցանակակիրը ՀՀ –ում եղել է 2016 թվականին, երբ Երևանի բժշկական համալսարանում դասախոսություններ է կարդացել։ Հայ գիտնականը համարում է, որ այժմ կենսաբժշկական հետազոտությունների ոսկե դարաշրջանն է։

Oragir.news-ը փորձեց փոքրիկ հարցախույզ անել այն մասին, թե ինչ են մտածում մասնագետները․ եթե Նոբելյան մրցանակակիրն ապրեր և աշխատեր ՀՀ-ում, արդյո՞ք կկարողանար հավակնել Նոբելյան մրցանակի, թե՞ ոչ։ Ի պատասխան մեր հարցին ԳԱԱ Գիտակրթական կենտրոնի դեկան, կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն, ասաց. «Վերջերս հայտնի դարձավ, որ մեր հայրենակից, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն արժանացել է Նոբելյան մրցանակի, ընդ որում դա Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտն է, որտեղ յուրաքանչյուր տարի Նոբելյան մրցանակ է շնորհվում աշխարհի առաջատար գիտնականների, որոնք ահռելի մեծ ներդրում են ունեցել տվյալ ոլորտում։ Ի՞նչ կլիներ, եթե նա գտնվեր և աշխատեր ՀՀ ում . ինձ չի թվում, որ նա նույնիսկ կարող էր հավակնել Նոբելյան մրցանակի, քանի որ Հայաստանը գիտության այն մակարդակը չունի, որ համեմատվի ԱՄՆ-ի , զարգացած Եվրոպայի կամ Արևելյան Ճապոնիայի հետ, այդ պատճառով էլ հնարավոր չէր լինի հավակնել Նոբելյան մրցանակին, առավել ևս Նոբելյան մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է, որ գիտությունը մեծ ֆինանսավորում ստանա, որովհետև դա մեկ գիտնականի գործ չէ, դա ընդհանուր միջավայր է, որտեղ պետք է ձևավորվեն այն գիտնականները, որոնք մեծ ներդրում են ունենում գիտության զարգացման ոլորտում, սա խնդիր է ՀՀ-ի համար, և վերջերս էլ, երբ համեմատություններ էին տանում՝ ուսումնասիրելով ՀՀ ողջ գիտության բյուջեն ընդամենը մեկ թռչող սարքի վրա ծախսված ֆինանսների հետ։ Սա ուղղակի ծիծաղելի է, և այդ պայմաններում մտածել մեծ գիտության, այն էլ՝ Նոբելյան մրցանակի մասին՝ ուղղակի կարելի է ասել շատ վաղ է, եթե մեղմ ասենք»-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով