Արտաքին 5 տարի առաջ - 13:03 02-10-2021

Շվեյցարացիներին կվճարվեն կորոնավիրուսի դեմ պատվաստված ընկերների համար

Շվեյցարական իշխանությունները կվճարեն այն քաղաքացիներին, որոնք քարոզչություն են իրականացնում ընկերների շրջանում՝ SARS-CoV-2-ի դեմ պատվաստվելու համար, հաղորդում է Reuters-ը:

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը որոշում է կայացրել խրախուսել այն մարդկանց, որոնք կոչ են անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ յուրաքանչյուր պատվաստված ընկերոջ համար վճարելով 50 ֆրանկ: Այս ակցիայի օգնությամբ նախատեսվում է խթանել պատվաստումների արշավը:

Պատվաստանյութ տարածողները կտրոններ կստանան, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչի վրա կարող են դրանք ծախսել: Գործակալությունը ենթադրում է, որ պարգևավճարը հնարավոր կլինի օգտագործել ժամանցային հաստատություններում:

Ներկայումս Շվեյցարիայում պատվաստված է բնակչության 42%-ը:

«Իմունիզացիայի մակարդակը մնում է շատ ցածր, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող չեղարկել զսպման միջոցները»,- ասել է առողջապահության նախարար Ալեն Բերսեթը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա