ԱԱԾ-ն գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեպք է բացահայտել
copy image url

ԱԱԾ-ն գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեպք է բացահայտել

Ներքին 3 տարի առաջ - 12:32 23-08-2021

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Երևանի պոլիկլինիկաներից մեկի վիրաբույժի կողմից գումարի դիմաց քաղաքացուն կորոնավիրուսի դեմ առաջին դեղաչափով պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեպք բացահայտելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ պոլիկլինիկայի վիրաբույժը քաղաքացու հետ պայմանավորվել է նաև ապօրինի վարձատրություն ստանալ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը ներարկվելու և պատվաստված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համար: Հաղորդագրության համաձայն՝ գումարը ստանալուց անմիջապես հետո, սակայն, նա և նրա հանցակիցները բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ:

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա»-ի վիրաբույժ Ա.Չ-ն ապօրինի գործողությունները իրականացրել է իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ:

Ա.Չ-ն նույն պոլիկլինիկայի բուժքույր Գ.Գ-ին հրահանգել է վավերացնել բովանդակությամբ կեղծ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ սերտիֆիկատը, որը վերջինս կազմել և օգտագործելու նպատակով հանձնել է քաղաքացի Տ.Մ-ին:

«2021 թվականի օգոստոսի 19-ին ապօրինի վարձատրության գումարը ստանալուց անմիջապես հետո հանցավոր խմբի անդամները բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Ա.Չ-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ստացված ապօրինի վարձատրության գումարը, իսկ Տ.Մ-ի մոտ հայտնաբերվել է «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը ստանալու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ա.Չ-ն և Ն.Ն-ն ձերբակալվել են, իսկ Գ.Գ-ի և Տ.Մ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջիններս որպես կասկածյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացում առկա նույնաբնույթ կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու, դրանք իսպառ բացառելու գործելաոճը կրելու է շարունակական բնույթ, այդ կապակցությամբ ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում և հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ՝ նկատի ունենալով նաև այն, որ համավարակի դեմ պատվաստման գործընթացն ուղղված է հենց հիվանդության տարածման կանխարգելմանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ

Ձեզ գուցե հետաքրքրի