Ներքին 5 տարի առաջ - 23:27 30-09-2021

«Ուստա՛, Համոն փողը տվել էր»

Բոլորի վրա «կեղտ» բռնելու սովորությամբ օժտված Անդրանիկ Քոչարյանը, որը վերջին շրջանում զբաղված է հայկական տարածքները որպես Ադրբեջանի տարածքներ ներկայացնելու գործողություններով ու Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ում ունեցած անատամ ելույթը գովերգելով, հայտնի է ոչ միայն Շիրակի մարզում ժամանակին ունեցած իր արկածներով, այլև մեկ այլ խայտառակ դրվագով:

Ըստ Oragir.news-ի տեղեկությունների, տարիներ առաջ երբ մահկանացուն է կնքում նրա հայրը՝ Գրիգոր Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանի ու նրա եղբոր «տունը կռիվ է ընկնում»: Նրանք ընդհանուր հայտարարի չեն գալիս հոր հուղարկավորության ծախսերի հարցով, ու Քոչարյան եղբայրների միջև խրված սեպը ստիպված հանում է գործարար Ռուբեն Հայրապետյանը: Նա 10000 դոլար է տրամադրում հանգուցյալի թաղման ծախսերը հոգալու և ներընտանեկան վեճին դրական հանգուցալուծում տալու համար: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ լրագրողների ու քաղաքական հակառակորդների գլխին բարոյախրատական թեմաներով «լոլոներ» կարդացող Անդրանիկ Քոչարյանի դիմագծի մասին:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
23:20 Սահմանադրության փոփոխության հարցը պետք է քննարկել այս իշխանության հեռանալուց հետո. Աննա Գրիգորյան
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով