Ներքին 4 տարի առաջ - 15:48 30-09-2021

Ո՞ւմ հետ է պատրաստվում միավորվել Արզաքանցյանը

Վերջերս գործարար Տիգրան Արզաքանցյանը հայտարարել էր, որ « նոր, հզոր թիմ է հավաքում»։ Այն բանից հետո, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արզաքանցյանի և Արամ Գասպարի Սարգսյանի ճանապարհները բաժանվեցին, վերջինս որոշ ժամանակ անցավ ընդհատակ։ Հիշեցնենք, որ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Արզաքանցյանը ընտրություններից հետո անմիջապես գնաց Փաշինյանի հետ հանդիպման, ինչն էլ առիթ դարձավ, որ Արամ Սարգսյանի և Արզաքանցյանի դաշինքը փլուզվի։ Մեր տեղեկություններով Արզաքանցյանը նոր, համեմատաբար կայացած կուսակցության փնտրտուքների մեջ է, շուտով Արզաքանցյանը նոր դաշինք կկազմի։ Մեզ ասացին, որ դաշինքը հնարավոր է լինի «Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի հետ, Ալյանս կուսակցությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին համագումար է անցկացնելու և «անակնկալներ» է խոստացել, մեզ ասացին, որ անակնալը հենց Արզաքանցյանի հետ միավորվելն է։ Ի դեպ, ընտրություններին Ուրիխանյանը մասանկցում էր Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի հովանավորությամբ, այսինքն՝ մեծահարուստների հետ համագործակցուրթյան փորձ Ուրիխանյանն արդեն ունի։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին