Արտաքին 4 տարի առաջ - 23:22 22-09-2021

Թուրք պաշտոնյան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նախագահ Մուստաֆա Շենթոփը մեկնել է Իսպանիա։ Թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Իսպանիայում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Կարող եմ ասել, որ մինչև օրս Իսպանիայի տարբեր գումարման խորհրդարաններում եղած մեծամասնություններն այս հարցում առաջ քաշված որոշումներին կողմ չեն քվեարկել՝ հաշվի առնելով Իսպանիա-Թուրքիա հարաբերությունների արժեքը։ Այս հարցը Հայաստանին, Հայաստանում ապրող հայերին ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը՝ վնասակար կլինի։

Սրանք գործեր են, որոնք փորձում են անել հայկական սփյուռքի հակաթուրքական շրջանակները՝ առանց մտածելու իրենց ժողովրդի ու Հայաստանի մասին... Անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն»,- մանրամասնել է Շենթոփը։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը անվանել է «փտախտի աստիճանի հասած հարց»։ Նա առաջարկել է նման հարցերով զբաղվելու փոխարեն առաջ նայել, որպեսզի տարածաշրջանում ստեղծվի մի այնպիսի միջավայր, որտեղ բոլոր ժողովուրդները կապրեն բարեկամության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Ձեզ գուցե հետաքրքրի