Ներքին 4 տարի առաջ - 12:16 22-09-2021

Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը եւ պայմանագիր կնքել համայնքապետարանի հետ: Այս մասին գրում է hetq.am-ը։

Մրցույթի առարկան Ապարան խոշորացված համայնքի մեջ մտնող նույնանուն քաղաքի եւ գյուղական բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատումն է:

Ըստ hetq.am-ի, մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն ամենաէժան տարբերակը՝ 239 մլն դրամի, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն, որի գլխավոր տնօրեն Կառլեն Սիմոնյանի հետ Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր գինը 287 մլն դրամ է, որը ներառում է 20 տոկոս ԱԱՀ-ն: Չնայած մրցութային փաստաթղթերը հրապարակող armeps.am կայքում պայմանագրի ստորագրման օր է նշված սեպտեմբերի 19-ը, փաստաթուղթը թվագրված է օգոստոսի 19-ով:

Պայմանագրի համաձայն՝ աշխատանքների կատարման սկիզբը նախատեսված է համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու դեպքում եւ դրա հիման վրա կնքվող համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: Աշխատանքները պետք է տեւեն 100 օր:

Ըստ armeps.am-ի՝ սա «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի երկրորդ պայմանագիրն է, առաջինը կնքվել է այս տարվա հունիսի 17-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ: Դրա առարկան եղել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ճանապարհի մի մասում միջին նորոգման աշխատանքներ կատարելը: Գինը, ներառյալ՝ հարկերը, կազմել է 368 մլն դրամ:

Իսկ ընդհանրապես 2020 թ. մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը հասցրել է 16 անգամ հայտ ներկայացնել ՏԿԵՆ-ի, Արթիկի, Աշտարակի եւ Ապարանի համայնքապետարանների հայտարարած մրցույթներին, որոնք բոլորն էլ վերաբերել են ճանապարհների վերանորոգմանը: 16 հայտից միայն 4-ն են դրական գնահատվել, մյուսները մերժվել են, բայց դրական գնահատվածներից էլ 2-ի դեպքում է ՓԲԸ-ն հաղթող ճանաչվել:

«ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երեւանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս, ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազ. դրամ է, 90 տոկոսի բաժնետերը երեւանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ մնացած 10 տոկոսինը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գեւորգյանը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ