copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 15:59 12-02-2024

ՀՌՀ-ն կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV-ի դեմ հարուցված վարույթը

Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կարճել է Ալեն Սիմոնյանի կնոջ` Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ վարույթը։

Փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որում համապատասխան որոշում է կայացվել։
«Վարույթը դադարեցվել է, քանի որ ընկերությունը ամբողջությամբ մարել է պարտքը», - Sputnik Արմենիային հայտնեցին ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Հեռուստաալիքի նկատմամբ տուգանքներ չեն կիրառվել։

Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ հեռուստաընկերությունը 23,3 մլն դրամի պարտքեր է կուտակել։

Այդ պատճառով հեռուստաընկերությունը մեկ օրով զրկվել էր եթերի հնարավորությունից։