Արտաքին 5 տարի առաջ - 23:43 20-09-2021

ԱՄՆ-ն չի ճանաչում Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները

ԱՄՆ իշխանությունները հրաժարվել են ճանաչել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը Ուկրաինայի օկուպացված տարածքներում: Այդ մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 20-ին, հաղորդվել է ԱՄՆ պետքարտուղարության կայքում:

Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանի կառավարությունը խոչընդոտել է իր ժողովրդին՝ կատարելու իր գիտակցված ընտրությունը՝ սահմանափակելով նրանց քաղաքացիական իրավունքները: Դա արվել է «ծայրահեղական կազմակերպությունների», «օտարերկրյա գործակալների» և «անցանկալի կազմակերպությունների» մասին օրենքների միջոցով:

Պետքարտուղարությունը նաև նշել է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը չի կարողացել հետևել ընտրություններին, ինչը զգալիորեն նվազեցրել է թափանցիկությունը։

«Այս գործողությունները հակասում են Ռուսաստանի ստանձնած պարտավորություններին, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին, ինչպես նաև ԵԱՀԿ և միջազգային և տարածաշրջանային այլ մարմինների առջև ստանձնած պարտավորություններին», - ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ն նաև դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի օկուպացված տարածքներում ընտրություններ անցկացնելու համար:

«Բացի այդ, մենք չենք ճանաչում Ուկրաինայի ինքնիշխան տարածքում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունների անցկացումը և հաստատում ենք մեր անսասան աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը», - եզրափակել է Պետդեպարտամենտը:

Հաղորդվել է, որ Կրեմլը դրական է գնահատել Պետդումայի ընտրությունները մրցակցության, թափանցիկության եւ ազնվության տեսանկյունից:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը