Արտաքին 1 ամիս առաջ - 15:27 18-09-2026

Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն 3 օր

Ռուսաստանում սկսվել է Պետական դումայի IX գումարման պատգամավորների ընտրությունների քվեարկությունը։ Առաջինը ընտրատեղամասերը բացվել են Չուկոտկայում և Կամչատկայում։ Քվեարկությունը տևելու է երեք օր՝ սեպտեմբերի 18-ից 20-ը։

Ֆեդերալ կուսակցական ցուցակներով ընտրություններին մասնակցում է տասը կուսակցություն՝ «Միասնական Ռուսաստան», ԼԴՊՐ, Ուղղակի ժողովրդավարության կուսակցություն, «Կանաչներ», «Արդար Ռուսաստան», «Ռոդինա», ՌԴԿՊ, Թոշակառուների կուսակցություն, «Ռուսաստանի կոմունիստներ» և «Նոր մարդիկ»։

Ընդհանուր առմամբ պետք է ընտրվի Պետդումայի 450 պատգամավոր՝ 225-ը կուսակցական ցուցակներով ևս 225-ը՝ մեծամասնական ընտրատարածքներից։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսանոց շեմը։

Քվեարկությունն ընթանում է նաև ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում։ Պետդումայի պատգամավորների ընտրություններն այնտեղ առաջին անգամ են անցկացվում ռազմական դրության գործողության պայմաններում։

Ընտրությունների ընթացքին հետևում են նաև Հայաստանի ներկայացուցիչները՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը և Վահե Ղալումյանը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ