Արտաքին 4 ամիս առաջ - 11:52 25-06-2026

Անվտանգության պաշտոնյաները կոչ են անում Պուտինին հետաձգել Պետդումայի ընտրությունները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը և Ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր Զոլոտովը ակտիվորեն աշխատում են անում 2026 թվականի սեպտեմբերին նախատեսված Պետդումայի խորհրդարանական ընտրությունները հետաձգելու կամ նույնիսկ ամբողջությամբ չեղարկելու ուղղությամբ՝ երկրում աճող տնտեսական լուրջ խնդիրների և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հաճախակի դարձած հարձակումների պատճառով:

Այս մասին հայտնում է հեղինակավոր Meduza-ն՝ հավելելով, որ այս գաղտնի քննարկումները սկսվել են դեռևս 2026 թվականի գարնանը, և որպես ընտրությունները իրավականորեն հետաձգելու հիմնական մեխանիզմ՝ ուժայիններն առաջարկում են երկրի որոշակի շրջաններում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել, ինչի դեպքում գործող Դուման ավտոմատ կերպով կշարունակի պաշտոնավարել: Այնուամենայնիվ, անվտանգության բլոկի այս նախաձեռնությանը կտրականապես դեմ են Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Սերգեյ Կիրիենկոյի գլխավորած քաղաքական բլոկը, ինչպես նաև մեդիադաշտը վերահսկող Ալեքսեյ Գրոմովը, իսկ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, հակված է ընտրությունների անցկացմանը, քանի որ դրանց չեղարկումը կնշանակեր հրապարակայնորեն ընդունել, որ Կրեմլի պլանները խափանվել են և իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից:

Կրեմլը շտապել է պաշտոնապես հերքել խորհրդարանական ընտրությունների հնարավոր հետաձգման մասին տարածված լուրերը. Պեսկովը հայտարարել է, որ նման հարց օրակարգում ընդհանրապես չի քննարկվում, և Պետդումայի ընտրությունների նախապատրաստական բոլոր աշխատանքներն այս պահին ընթանում են բնականոն հունով ու սահմանված ժամանակացույցին համապատասխան, որպեսզի հանրությանը ցույց տրվի, որ երկրում ամեն ինչ լավ է։


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ