Ներքին 5 տարի առաջ - 21:17 14-09-2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ընդունել է ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից, անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի՝ մինչ օրս չհաղթահարված հետեւանքներին՝ Հակոբ Արշակյանը փաստել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները եւ ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց:

ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար:

«Հակոբ Արշակյանը նշեց, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը: ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ այդ կապակցությամբ անցկացվելիք մշակութային միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Միխայիլ Շվիդկոն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, եւ մտահոգություն հայտնեց պատերազմի հետեւանքով առաջացած հումանիտար եւ մշակութային մարտահրավերների առնչությամբ:

Հյուրը նշել է նաեւ, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում եւ ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաեւ մշակութային կյանքում:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ