Արտաքին 4 տարի առաջ - 16:54 11-09-2021

Կորոնավիրուսով վարակվելու անսպասելի պատճառ. ինֆեկցիոնիստ

Վատ տրամադրությունը կարող է առաջացնել կորոնավիրուսային վարակ: Այս մասին հայտարարել է ինֆեկցիոնիստ Սվետլանա Մալինովսկայան: Նրա կարծիքով՝ հոգեկան վիճակը ազդում է օրգանիզմի պաշտպանունակության վրա: Վախի, խուճապի, ճնշվածության դեպքում իմունիտետը կտրուկ իջնում է: Բժիշկը վստահ է, որ հիվանդացության գոյություն ունեցող մակարդակը մեծապես կապված է իմունիտետի անկման հետ:

Միաժամանակ, Մալինովսկայան խնդրում է չմոռանալ բուն կորոնավիրուսի ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա: Հայտնի է, որ այն կարող է անջատել հիվանդի ինքնապահպանման բնազդը, և պացիենտը կսկսի հրաժարվել բուժումից՝ չնայած նույնիսկ լուրջ վտանգին: Ընկճախտ կարող է առաջանալ նաև COVID-19-ից առողջանալուց հետո: Այն կրում է երկարատև բնույթ և դժվարությամբ է բուժվում:

Ռուսաստանում բնակիչների մեծ մասն այժմ վարակվում է կորոնավիրուսի «դելտա» շտամով: Այն սովորական տարբերակից ավելի վարակիչ է, և դրա դեմ պատվաստումը միշտ չէ, որ օգնում է: Վիրուսը շարունակում է ենթարկվել մուտացիայի: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս շտամը անվանել է «մտահոգություն առաջացնող»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ