Մամուլ 2 տարի առաջ - 07:30 29-09-2023

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի անսպասելի ազատումը լուրջ պատճառ է ունեցել. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, վարչապետի որոշմամբ, ազատվել է աշխատանքից։ Ըստ մեր տեղեկությունների՝ աշխատանքից անսպասելի հեռացումը կապված է Պետրոսյանի ծավալած գործունեության հետ։ Ավելի կոնկրետ, ըստ մեր տեղեկությունների, ազատումը կապված է Ֆիրդուս թաղամասի տների վաճառքի հետ։

Հիշեցնենք եւ ասենք, որ մենք բազմիցս ենք անդրադարձել այս խնդրին, որ Ֆիրդուս թաղամասի այժմ նախկին բնակիչներից պահանջել են լքել տները՝ խոստանալով փոխհատուցումներ տրամադրել՝ իրենց բնակարանների կադաստրային արժեքին համապատասխան։ Հավելենք նաեւ, որ ավելի քան 5 հեկտար տարածքում ներկայացված նախագծով նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, նոր փողոցներ, հասարակական եւ սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ, հյուրանոցներ: Պետրոսյանին, ըստ մեր աղբյուրների, աշխատանքից ազատել են, քանի որ նա, գործ ունենալով Կադաստրային կոմիտեի հետ, բնակարանները գնահատել է կադաստրային արժեքից մի քանի անգամ ցածր գներով։ Պետրոսյանը, կապ ունենալով գնահատող ընկերությունների հետ, նրանց հետ համաձայնության գալով, կեղծել է գումարի չափը։

Այս տեղեկությունը պարզելուց հետո վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել ազատվել նրանից»։
​​​​​​​
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում