Իտալացի մեծ քանդակագործ և Վերածննդի դարաշրջանի նկարիչ Միքելանջելո Բուոնարոտին ժամանակակից չափանիշներով բարձրահասակ մարդ չէր: Գիտնականներին հաջողվել է հաստատել նրա հասակը, գրում է Daily Mail-ը:
Միքելանջելոյի հասակի ուսումնասիրությունն իրականացրել են Սիցիլիա կղզու Մարդաբանության, պալեոպաթոլոգիայի և կենսահնագիտության կենտրոնի մասնագետները: Այս խնդիրը լուծելու համար պալեոպաթոլոգ Ֆրանչեսկո Մարիա Գալասին և դատական մարդաբան Ելենա Վարոտոն ուսումնասիրել են նկարչի մահից հետո թողած երեք կաշվե կոշիկներ:
Հաշվարկների համար օգտագործվել է արտադրանքի երկարության և լայնության վրա հիմնված բանաձև: Ըստ գիտնականների՝ Միքելանջելո Բուոնարոտիի հասակը 160 սանտիմետր էր: Ժամանակակից չափանիշներով նման հասակ ունեցող մարդը բարձրահասակ, նույնիսկ միջահասակ չի համարվում: Բայց 15-րդ վերջին և 16-րդ դարի սկզբին այդպիսի հասակը միջին է համարվել:
Սակայն պետք չէ մոռանալ, որ Միքելանջելոն ապրել է մինչև խոր ծերություն, իսկ տարեց մարդիկ արդեն կարող են կրել փոքր-ինչ այլ կոշիկներ, քան անհրաժեշտ էին երիտասարդ տարիքում: Բացի դրանից՝ դեռ հստակ չի հաստատվել՝ արդյոք հայտնաբերված կոշիկները պատկանում էին նկարչին, թե դրանք կրում էր նրա ընտանիքի անդամներից մեկը: