Ավելին 5 տարի առաջ - 20:15 05-06-2021

«Եվրատեսիլում» հաղթած իտալացի ռոքերներին մեղադրել են գրագողության մեջ

«Եվրատեսիլ-2021» երաժշտական ​​մրցույթում հաղթած իտալական Maneskin ռոք խումբը նիդեռլանդցի երաժիշտների կողմից մեղադրվել է գրագողության մեջ: Այս մասին հայտնում է REN հեռուստաընկերությունը:

The Vendettas խումբը պնդում է, որ իրենց՝ 1997 թ․ ձայնագրված «You want it, you got it» երգը նույն հնչողությունն ունի: Խմբի անդամ Յորիս Լիսենսը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել՝ արդյոք իտալական երգը պետք է համարել գրագողություն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Maneskin-ի մենակատարը կասկածվում է շոուի ընթացքում թմրանյութեր օգտագործելու մեջ: Միավորները հայտարարելու ժամանակ Դամիանո Դեյվիդը թեքվել էր դեպի սեղանը, և շատ հեռուստադիտողներ մտածել են, որ նա կոկաին է օգտագործում: Մամուլի ասուլիսի ժամանակ երաժիշտը բացատրել է, որ խմբի մեկ այլ անդամ՝ Թոմաս Ռաջին, կոտրել էր բաժակը, և ինքը հավաքում էր կտորները: Մենակատարը նաև շեշտել է, որ ինքը թմրանյութ չի օգտագործում:

Ռոտերդամում մայիսի 23-ին ավարտվել է «Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթը: Մրցույթում հաղթել է իտալական Maneskin ռոք խումբը՝ «Zitti E Buoni» երգով: Սա երաժշտական ​​մրցույթի պատմության մեջ Իտալիայի երրորդ հաղթանակն է:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում