Արտաքին 5 տարի առաջ - 15:16 05-09-2021

Թալիբներն այժմ ԵՄ-ի համար բանակցությունների անխուսափելի կողմեր են

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ԵՄ-ին առաջարկել է բանակցություններ վարել «Թալիբան» արմատական ​​շարժման ներկայացուցիչների հետ: Այս մասին նա հայտարարել է «Le Journal de Dimanche» թերթին տված հարցազրույցում:

«Թալիբներն այժմ մեզ համար դառնում են բանակցությունների անխուսափելի կողմեր: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով, «այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն էր աֆղանցիների և իսկական ձախողում՝ Արևմուտքի համար», և որպես հետևանք դա մեծապես կազդի ուժերի միջազգային հարաբերակցության փոփոխության վրա: Բորելն ընդգծել է, որ հենց այդ պատճառով պետք է արվեն բոլոր անհրաժեշտ եզրակացությունները՝ խուսափելու համար այլ երկրներում այսպիսի իրավիճակի կրկնությունից:

«Անթույլատրելի է պարզապես փակել Քաբուլի էջը՝ համարելով, որ այս երկրում իրավիճակը մեզ չի վերաբերում,- նշել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը:- Խոսքը թալիբների կառավարությունը ճանաչելու կամ նրանց՝ աշխարհի տեսլականի և այդ տեսլականի վրա հիմնված գործողությունների հետ համաձայն լինելու մասին չէ: Մենք պետք է հասկացնենք թալիբներին, որ իրենց շահերից չի բխում առանձնանալ արտաքին տերություններից, մասնավորապես՝ եվրոպական»:

Նա նշել է, որ ​​«Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների հետ երկխոսության մակարդակը կախված կլինի Եվրամիության պայմաններին ընդառաջ գնալու նրանց ունակությունից:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
21:35 Լավ էլի, ախպերական, տվել են, ծախել եմ. Երևանում ֆուտբոլային տոմսեր են ապօրինի վաճառում