Թալիբներն Աֆղանստանում կվերսկսեն սպորտային միջոցառումները
copy image url

Թալիբներն Աֆղանստանում կվերսկսեն սպորտային միջոցառումները

Արտաքին 3 տարի առաջ - 17:01 29-08-2021

Թալիբան շարժումը հայտարարել է Աֆղանստանում սպորտային միջոցառումների վերսկսման մասին։ Սպորտային միջոցառումների վերսկսման կոնկրետ ամսաթիվը չի նշվում։ Այս մասին հաղորդել է տեղական 1TV հեռուստաալիքը։

Ավելի վաղ Աֆղանստանի հավաքականի մարզիկները ժամանել էին Տոկիո`մասնակցելու պարաօլիմպիական խաղերին: Նրանք Քաբուլից տարհանվել էին անցած հանգստյան օրերին: Փարիզում մեկշաբաթյա ընդմիջումից հետո, օգոստոսի 27 -ին նրանք թռել են Տոկիո: