Ռուսաստանի դեսպան Սերգեյ Բելյաևը հինգշաբթի կանչվել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարություն՝ «Ռուսաստանին Լեհաստանի օդային տարածքը խախտելու և Դանիայում ենթադրյալ սադրանքներ իրականացնելու մեղադրանքների կապակցությամբ բողոք հայտնելու համար»։
Այս մասին հայտնել է Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը։
«Մեր կողմից հիշեցվել է, որ Ռուսաստանը, ինչպես բազմիցս հայտարարվել է, հարվածներ չի հասցնում Եվրամիության անդամ պետությունների տարածքներին։ Նշվել է նաև, որ համոզիչ որևէ ապացույց չի ներկայացվել Ռուսաստանի Դաշնության՝ Լեհաստանի օդային տարածքի սահմանները խախտելու կամ Դանիայի տարածքում որևէ անօրինական գործունեությանն առնչություն ունենալու վերաբերյալ»,- ասվում է դիվանագիտական ներկայացուցչության մեկնաբանության մեջ։