ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոլդովան պատրաստվում է վերածվել Կիևի մատակարարման հանգույցի։
Դիվանագետը հիշեցրել է, որ նոյեմբերի 24-ին Մոլդովայի կառավարությունը հրապարակել է պաշտպանական արդյունաբերության մասին օրինագիծը։
Զախարովայի խոսքով՝ փաստաթուղթը կարգավորում է երկրում զենքի և զինամթերքի արտադրության հարցերը։ Առաջնահերթություն է նախատեսվում տալ անօդաչու համակարգերի տեխնոլոգիաներին և հակաօդային պաշտպանության միջոցներին։