Արտաքին 5 տարի առաջ - 09:07 04-09-2021

«Թալիբանը» նշել է իր հիմնական գործընկերոջը

«Թալիբանն» իր հիմնական արտասահմանյան գործընկերը համարում է Չինաստանը: Այդ մասին պատմել է կազմակերպության ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը, նրա խոսքերը հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

«Չինաստանը (...) մեզ համար ներկայացնում է հիմնարար և բացառիկ հնարավորություն, քանի որ պատրաստ է ներդրումներ կատարել մեր երկրում»,- ասել է թալիբների մամուլի քարտուղարը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ն աջակցելու է նաև զինյալներին պատերազմից հետո Աֆղանստանի վերականգնման գործում:

Ահաբեկիչը դրական է արձագանքել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախագծի մասին՝ նշելով, որ այս կերպ Պեկինը վերակենդանացնում է «հնագույն մետաքսի ճանապարհը»: Մուջահիդը հայտնել է, որ թալիբները հույսը դնում են Պեկինի օգնության վրա Աֆղանստանի հանքարդյունաբերության վերականգնման հարցում:

Ամփոփելով՝ Մուջահիդը Չինաստանի Հանրապետությունն անվանել է անցաթուղթ Քաբուլի համար «դեպի աշխարհի բոլոր շուկաներ»:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»